Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունները շարունակում են մաքրման համապատասխան աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշում, որ հաշվի առնելով երթևեկության ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Տերևների այրումը կանխելու, ինչպես նաև ողջ զանգվածը համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքների նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն: